Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.10.2017 | 00:08

Արդ, ձգտեցե՛ք հետևել իմ խոսքերին, փափագեցե՛ք և պիտի խրատվե՛ք։ Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իրեն սիրողներին և հեշտ է գտնվում փնտրողներից։ Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին` ավելի շուտ ճանաչվելու համար։ Ով վաղ է ելնում նրան փնտրելու, նա չի չարչարվի, որովհետև դեգերելիս կգտնի այն իր դռան մոտ։ Նրա մասին մտածելն արդեն կատարյալ իմաստություն է. և ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կթեթևանա հոգսից։


Իմաստուն Սողոմոնի 6. 12-16

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ